Description
Անգլերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով գրավոր թարգմանություններ։Ես արտոնագրված (նոտարական) թարգմանիչ եմ, ունեմ շուրջ 20 տարվա փորձ թարգմանչական ոլորտում։ Ունեմ սեփական կնիք և սերտորեն համագործակցում եմ նոտարների հետ, ինչի շնորհիվ ապահովում եմ փաստաթղթերի նոտարական վավերացում։ Թարգմանությունները հաստատվում են իմ՝ արտոնագրված թարգմանչի ստորագրությամբ, իմ թարգմանչական կնիքով կամ նոտարական վավերացմամբ։
Թարգմանությունների ոլորտներ
- Բժշկություն
- Ֆինանսներ և հաշվապահություն
- Տնտեսագիտություն
- Իրավական ոլորտ
- Հանքարդյունաբերություն
- Շինարարություն
Թարգմանվող փաստաթղթերի ցանկ
- Կանոնադրություններ և հիմնադիր փաստաթղթեր
- Լիազորագրեր
- Բժշկական էպիկրիզներ և եզրակացություններ
- Դատական ակտեր, վճիռներ և որոշումներ
- Անձնագրեր
- Դիպլոմներ և ավարտական վկայականներ
- Ծննդյան, ամուսնության և մահվան վկայականներ
- Տարբեր տեսակի վկայագրեր
- Տեղեկանքներ և հայտարարություններ
- Աշխատանքային և զինվորական գրքույկներ
- Երեխայի արտերկիր մեկնելու համաձայնություններ
- Պայմանագրեր և համաձայնագրեր
Դատական և տենդերային փաստաթղթեր
- Արտոնագրեր, հայցեր և հայտարարագրեր
- Հաշվապահական և ֆինանսական հաշվեկշիռներ
- Եկամտային և ծախսային հաշվետվություններ
- Աուդիտորական եզրակացություններ
- Ֆինանսական և ապահովագրական փաստաթղթեր
- Բիզնես նախագծեր և տարեկան հաշվետվություններ
- Դեղագործական փաստաթղթեր
- Դեղամիջոցների օգտագործման հրահանգներ և այլ փաստաթղթեր
և այլն
Ծառայությունների շրջանակ
- Պաշտոնական և ոչ պաշտոնական փաստաթղթերի գրավոր թարգմանություն
- Թարգմանությունների հաստատում թարգմանչի կնիքով և ստորագրությամբ
- Փաստաթղթերի նոտարական վավերացում
Աշխատանքի սկզբունքներ
- Բարձր որակ և լեզվական ճշգրտություն
- Ժամկետների խիստ և պարտադիր պահպանում
- Թարգմանությունների ժամանակին և կանոնավոր իրականացում
- Գաղտնիության լիարժեք ապահովում
- Անհատական մոտեցում յուրաքանչյուր պատվերի նկատմամբ
Բաց եմ համագործակցության համար նոտարների, կազմակերպությունների, ընկերությունների և անհատների հետ։
Եթե Ձեզ անհրաժեշտ են վստահելի, պրոֆեսիոնալ, ճշգրիտ և պաշտոնապես ընդունելի թարգմանություններ, պատրաստ եմ համագործակցել։
Աշխատանքն իրականացնում եմ սեղմ ժամկետներում՝ հավուր պատշաճի։
Վճարումը՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով (փոխանցումով)
Անգլերեն լեզվի արտոնագրված թարգմանիչ
Արման Հարությունյան
(Արտոնագիր՝ տրված 2012թ․ ՀՀ Արդարադատության Նախարարության կողմից)

Comments